ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` կրկին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

Հանրապետության տարածքում` օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը առաջիկա 5 օրերի համար զգուշացնում է, որ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հալվող քաղաքը. ինչպես են երևանցիները դիմակայում +39 աստիճան շոգին

Հանրապետության տարածքում` օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ևս օգոստոսի  12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ Ցերեկային ժամերին կգրանցվի 32–34 աստիճան տաքություն։