Հաղորդման ընթացքում հայազգի օպերային երգչուհին պատմեց եվրոպական շրջագայությունների, փառատոններին իր մասնակցության, մաեստրո Օրբելյանի հրավերի և անցած ստեղծագործական ճանապարհի մասին:
Ֆլորեսի համոզմամբ` հայերը ունեն բնատուր եզակի «կոկորդ», որը կարող է հանդիսանալ անգնահատելի մրցակցային առավելություն օպերային երգեցողության ասպարեզում։