Անտառահատների բախտն այլևս չի բերի. Ստեփանավանի անտառում սենսորային սարքեր են դրվել

Անտառահատումներից հսկող սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և ազդանշաններ ուղարկում սերվերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Գիտեին`յոթ սարի հետևում կտրվող անտառի մասին ոչ ոք չի իմանա». Այսեր Ղազարյան

«Ժամանակակից տեխնոլոգիաներն արդեն մուտք են գործում Հայաստանի անտառներ: Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ազդանշանը փոխանցելուց հետո հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին: Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր:

Կացինդ բեր, գլխովդ տամ. խառնաշփոթ իրավիճակ` Գուգարքի անտառտնտեսության Սպիտակի բաժնում

Ծրագիրը պիլոտային է և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի:

Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը։