Անօթևաններն օթևան կունենան. Արարատի մարզում «Երեխաների քաղաք» է կառուցվելու

«Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցվածքներով
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Աշնանը կմեկնարկեն «Երեխաների քաղաքի» կառուցման աշխատանքները:

Այս մասին տեղեկացանք Արարատի մարզպետարանի պաշտոնական էջից:

Հռոմի պապը ծննդյան օրը տոնել է անօթևան մարդկանց ընկերակցությամբ

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:

Քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաքից:

Անօթևաններն օթևան կունենան. Արարատի մարզում «Երեխաների քաղաք» է կառուցվելու

«Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, սպորտային համալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:

Անօթևաններն օթևան կունենան. Արարատի մարզում «Երեխաների քաղաք» է կառուցվելու

Նշենք, որ օգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել:

Մանուկների համար նախատեսված հատուկ «քաղաքների» կառուցումը աշխարհում ընդունված պրակտիկա է, որն առաջին անգամ կիրառվել է Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Վահագն Վերմիշյանը խոստանում է անօթևանության խնդրի լուծման նոր տարբերակներ ներկայացնել