Զբոսանքը տխուր ավարտվեց. ալիգատորը պիտբուլին կերավ տիրուհու աչքի առաջ

Ալիգատորն այնքան արագ էր տեղաշարժվում, որ շունը ողջ մնալու ոչ մի շանս չուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ամերիկայի Ֆլորիդա նահանգում գտնվող Օբերնդեյլ քաղաքում ալիգատորը կերել է  Տանկ մականունով 45-կիլոգրամանոց  պիտբուլին։ Այս մասին հայտնում է Bay News 9–ը։

​Շան տիրուհու Սինտիյա Ռոբինսոնի խոսքով` ինքը զբոսնում էր Տանկի հետ լճակի մոտ, երբ ջրից դուրս թռավ ալիգատորը և հաշված վայրկյանների ընթացքում շանն իր հետ տարավ։

Կինը պնդում է, որ չնայած 3 մետր երկարությանը, ալիգատորը շատ արագ էր տեղաշարժվում և իր շունը  ողջ մնալու որևէ շանս չուներ։

Լճակի մուտքը փակ է, այնտեղ աշխատում են ալիգատորներին որսացող մասնագետները։