Երևանից Լոռի է գնացել հանգստանալու, դանակը մտցրել են փորն ու հետ ուղարկել

Դանակահարված տղամարդուն հիվանդանոց են հասցրել դեպքը պատահելուց ժամեր անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երեկ՝ օգոստոսի 11-ին,  դանակահարված վիճակում Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա մի տղամարդ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդու վնասվածքը եղել է որովայնի շրջանում։

Դանակահարություն Երևանում. միասին կերել–խմել են, հետո մեկը ձեռքն է վերցրել դանակը

Բժիշկներին մեծ դժվարությամբ  հաջողվել է փրկել նրա կյանքը, քանի որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել վնասվածքը ստանալուց ժամեր անց։ Ըստ լուրերի՝ նա Երևանի բնակիչ է և իր ընտանիքի անդամների հետ գնացած է եղել Լոռիում գտնվող իրենց ամառանոց։

Երևանում կինը վերցրել է դանակն ու հարձակվել ամուսնու վրա

Կենցաղային հարցի շուրջ Լերմոնտովո գյուղում վեճ է տեղի ունեցել նրա և դեռևս ինքնությունը չպարզված անձանց հետ, որոնցից մեկը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։ Տան անդամները տղամարդուն նստեցրել են մեքենա ու շտապ հասցրել մայրաքաղաք։

Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում. նույն ընտանիքից երեք մարդու բերման են ենթարկել

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։