Կազանում կալանավորվել է Ռաշիդ Խաչատրյանը. տեսանյութ

Ռաշիդ Ջամբուլսկիին կասկածվում է գործարարից գումար շորթելու փորձ կատարելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Կազանում կալանավորվել է Ռաշիդ Խաչատրյանը, որն ավելի հայտնի է Ռաշիդ Ջամբուլսկի անունով։ Նրան կասկածում են գումար շորթելու մեջ։ Այս մասին հայտնում է «Բիզնես Օնլայն» կայքը։

Ոստիկանությունը բերման է ենթարկել «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբորը

Նախկինում Օրենբուրգի «զոն նայող» օրենքով գողին ձերբակալելու մանրամասները գաղտնի են պահվում։ Սակայն Կազանի լրագրողներին սեփական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Խաչատրյանը, 2018 թվականին ազատ արձակվելով Կրասնոյարսկի գաղութից, ժամանել է Թաթարստան և գումար պահանջել գործարարներից մեկից։

Ռաշիդ Խաչատրյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 13-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Առաջին անգամ դատվել է 1986 թվականին։ Սկզբում նրան «կնքել» են «Ռյուկզակ» մականունով. հետագայում ստացել է «Ռաշիդ Ջամբուլսկի» մականունը։

Բռնվել է, բայց գող չէ. ոստիկանությունը չի կարողանում «ջեբկիրների» դեմն առնել

1996 թվականին Օրենբուրգում կամայականությունների և շորթման համար դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ 1997 թվականին ազատվել է և «օրենքով գող» թագադրվել։ Որոշ տվյալների համաձայն` Օրենբուրգի շրջանի «զոն նայողն» էր։

Խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի տունը. հյուրերի մոտ զենք է եղել

Այնուհետև իրեն վստահված շրջանում ստեղծում է «Ռաշիդովսկիների» բանդան, որում ի սկզբանե բացառապես հայեր են եղել։ Խմբավորումը զբաղվում էր գումար կորզելով, խարդախությամբ, սպանություններով, առևանգումներով, տների թալանով ու թմրանյութերի տարածմամբ։

Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում

1999 թվականին նրա դեմ մահափորձ է կատարվել, երբ իրեն պատկանող Kia Sportage–ը գնդակոծվեց անհայտ անձանց կողմից։ «Օրենքով գողը» աջ թիակի հատվածում թեթև վնասվածք էր ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Այժմ քրեական հեղինակությունը գտնվում է Կազանի մեկուսարանում։ Վաղը նա կդառնա 53 տարեկան։