Հայտնի է Երևան–Մոսկվա հետաձգված չվերթի ժամը

Տեխնիկական պատճառներով հետաձգված թռիչքը կկայանա 10 ժամ ուշացումով, որը ևս կարող է հետաձգվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Տեխնիկական պատճառներով հետաձգված UTair ավիաընկերության «Երևան–Մոսկվա» UTA880 չվերթը կկայանա երևանի ժամանակով 17:30–ին։ Այդ մասին Sputnik  Արմենիային  հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Երևան–Մոսկվա չվերթը չի կայացել. Boeing 737-ում տեխնիկական խնդիրներ են հայտնաբերվել

Utair ռուսական ավիաընկերության Երևան–Մոսկվա չվերթը հետաձգվել էր այսօր` տեխնիկական պատճառներով։

«Չվերթը պետք է կայանար 7:05–ին։ Այժմ այն նախատեսվում է իրականացնել 17:30–ին, սակայն ժամը կարող է փոխվել»,– ասաց Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն կապ էր հաստատել Հայաստանում ավիաընկերության ներկայացուցչության հետ, որտեղից հայտնել էին, որ աշխատանքներ են տարվում առավելագույնս սեղմ ժամկետներում ուղևորների տեղափոխումը կազմակերպելու համար։