Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպանի անունը հայտնի է. նա էթնիկ հայ է

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակած տեղեկության համաձայն` Ալան Գոգբաշյանը ռուսաց լեզվի ուսուցման ամբողջական կուրս է անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում նշանակվել է Ալան Անդրանիկ Գոգբաշյանը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։

Իրենց օրենքից վեր դասող մարդկանց ժամանակն անցել է. Հայաստանում ԵՄ դեսպան

2019 թվականի սեպտեմբերին նոր դեսպանը կփոխարինի Ջուդիթ Ֆարնվորթին, որը կզբաղեցնի դիվանագիտական այլ պաշտոն:

Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ համակարգում աշխատում է 2008 թվականից, 2017-2018 թվականներին ղեկավարել է ԱԳՆ միջազգային կադրերի բաժինը։

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակած տեղեկության համաձայն` Ալան Գոգբաշյանը ռուսաց լեզվի ուսուցման ամբողջական կուրս է անցել։