Թուրքիայից Նախիջևան ուղիղ չվերթեր կգործեն

Թռիչքներն իրականացվելու են Իրանի օդային տարածքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 15-ից Թուրքիայի ու Նախիջևանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կգործի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանում ունեցած դիվանագիտական աղբյուրին։

Թռիչքներն իրականացվելու են Իրանի օդային տարածքով։

Գործակալության աղբյուրը նշել է, որ օդային միջանցք բացելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հետ երկար բանակցություններից հետո։

«Ձմեռային չվերթեր չիրականացնելու ծանուցում չենք ստացել «Պոբեդայից»». Քաղավիացիայի կոմիտե