Պայթյուն Արխանգելսկի մարզում․ «Ռոսատումի» երկու աշխատակից է մահացել

Զորավարժարանում հեղուկային ռեակտիվ շարժիչային սարքի փորձարկման ժամանակ հրդեհի բռնկումով պայթյուն է որոտացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի աշխատակիցներ են մահացել Անխարգելսկի մարզի ռազմական զորավարժարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ես երեքը տարբեր աստիճանի վնասվածքներ ու այրվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է պետկորպորացիայի մամուլի ծառայությունը։

Պայթյուն Երևան–Սևան ճանապարհին. մի հատվածը դժվարանցանելի է դարձել

Հրդեհի բռնկումով պայթյունը որոտացել է օգոստոսի 8-ին զորավարժարանում հեղուկային ռեակտիվ շարժիչային սարքի փորձարկման ժամանակ։

«ՌԻԱ Նովոստին» իր հերթին, հղում անելով ռազմական գերատեսչությանն ու տեղի իշխանությանը, նշում է, որ ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։ Արտակարգ իրավիճակների հանձնաժողով է ստեղծվել մարզպետ Իգոր Օրլովի ղեկավարությամբ։

Այս պահին տուժածներին մասնագիտացված բուժհաստատություն են տեղափոխել, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Հզոր պայթյուն Կահիրեի կենտրոնում. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ