Օգտակար հաբեր. ինչպես են վառելիք արտադրում Հայաստանի ատոմակայանի համար

«Ռոսատոմ» կորպորացիայի գործարաններից մեկը Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում վառելիք է արտադրում հայկական ատոմակայանի համար։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ատոմակայանն ապահովում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ Դրա համար տարեկան ընդամենը մի քանի տոննա վառելիք է հարկավոր, որն ավելի հեշտ է տեղափոխել, քան վառելիքի այլ տեսակները և ավելի մատչելի է դարձնում ԱԷԿ–ի էներգիան։ Այդ հարցում օգնում են ուրանի հաբերը, որոնցով աշխատում է կայանի ռեակտորը։

Այդ հաբերը պատրաստում են «Ռոսատոմ» ռուսական պետկորպորացիայի գործարաններից մեկում` Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքի Մեքենաշինական գործարանում։

Անվտանգության բարձր մակարդակ և ոչ միայն. միջազգային փորձագետները գնահատել են ատոմակայանը

Վառելիքը ստանում են ուրան պարունակող փոշուց, որը մամլում են ու թրծում։ Կախված ռեակտորի տեսակից` տարբեր վառելիք է պատրաստվում, մասնավորապես` ուրանի տարբեր պարունակությամբ։

Պատրաստի հաբերը տեղադրում են մետաղական ձողերում, իսկ ձողերը հավաքում են մետաղական կոնստրուկցիայում։ Այդ կոնստրուկցիաները ևս պատրաստում են ըստ տվյալ կայանի պահանջների։ Հայկական ԱԷԿ–ի համար պատրաստում են մետաղական կոնստրուկցիաներ, որոնք կարող են դիմանալ տատանումներին ու հարվածներին, նշանակում է` նաև հնարավոր երկրաշարժերին։

Այդ կոնստրուկցիաները պատրաստում են «Ռոսատոմի» մեկ այլ գործարանում, որը գտնվում է Ուդմուրտիայում, իսկ Էլեկտրոստալի գործարանում դրանք լիցքավորում են վառելիքով։

Հայկական ատոմակայանի տաղավարն առաջին անգամ տեսան միջուկային ֆորումում

Մեկ փաթեթում հազարավոր ձողեր կան, իսկ ռեակտորի մեջ մի քանի հարյուրն է դրվում։ Բայց հազարավորից յուրաքանչյուրն իր գծանիշ–ծածկագիրն ունի։ Սա թույլ է տալիս անհատականացնել վառելիքի յուրաքանչյուր միավորը` հետևելով, թե որ կայարանի որ ռեակտորում է այն գործում։

Ատոմակայանի հիմնանորոգումը ձգձգվում է. Հայաստանն ու Ռուսաստանը կհետաձգեն վարկի մարումը

Միջուկային ռեակտորի ակտիվ գոտում ջերմաստիճանը մոտ 300 աստիճան է։ Որպեսզի ռեակցիան վերահսկողությունից դուրս չգա, վառելիքային ձողերը պետք է լիովին հերմետիկ լինեն։ Դրա համար էլ յուրաքանչյուր միջուկի պատերը հանգամանորեն ստուգվում են։

Երբ հաբերը հավաքվում են ձողում, ստուգում են ուրանի պարունակությունը և՛ կոնկրետ հաբերում, և՛ յուրաքանչյուրում։ Այն պետք է լինի հավասարակշիռ, որպեսզի վառելիքը ռեակտորի մեջ օգտագործվի հավասարաչափ։

Էլեկտրոստալի ու Մեծամորի մասնագետները պարբերաբար հանդիպում են ու փորձի փոխանակում իրականացնում։ Այդ նույն նպատակով են Էլեկտրոստալ գնում նաև տասնյակ այլ էլեկտրակայանների մասնագետները։

Այնտեղ ոչ միայն ժամանակակից վառելիք են արտադրում, այլև այնպիսի հետազոտություններ են արվում, որոնք տարիներ անց կկիրառվեն ատոմակայաններում։ Մասնավորապես, մեքենաշինական գործարանը մասնակցում է Ռոսատոմի «Բեկում» նախագծին, որը արագ նեյտրոններով ռեակտորների նոր մոդելներ է փորձարկում։ Դրանց համար Էլեկտրոստալում վառելիքային փաթեթների փորձնական նմուշներ են պատրաստում։

Ատոմակայանի «ջերմությունը կիջեցնեն»․ էլ ի՞նչ պետք է փոխեն

Բոլոր այդ տեխնոլոգիաները կսկսեն կիրառել մի շարք փորձարկումներից հետո։ Չի բացառվում, որ մի օր էլ կիրառվեն նաև Հայաստանում և ավելի մաքուր ու հասանելի դարձնեն մեր երկրի էլեկտրաէներգիան։