«Գիտեմ, որ ծեր ժամանակ այսպիսի տեսք եմ ունենալու». ի՞նչ է ակնարկել Մարգարիտա Սիմոնյանը

Մարգարիտա Սիմոնյանն իսկական հայ կնոջ լուսանկար է հրապարակել՝ կից կատարելով հետաքրքիր գրառում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. RT-ի ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում հետաքրքիր լուսանկար է հրապարակել, որում 106 տարեկան հայ տատիկը ինքնաձիգը ձեռքին նստած է իր տան շեմին։

Լուսանկարը բավականին հայտնի է։ Այն արվել է 1990 թվականին՝ Արցախում։ Բայց հատկանշականը Սիմոնյանի մեկնաբանությունն է զառամյալ տատիկի լուսանկարի տակ։

Լուսանկարում 106 տարեկան հայ կին է, որը պաշտպանում է իր տունն Արցախում։

«Ինձ ձեր ֆեյսափները պետք չեն, որոհետև առանց դրա էլ գիտեմ, որ ծեր ժամանակ այսպիսի տեսք եմ ունենալու»,-գրել է նա, հասկացնելով, որ պատրաստ է նաև մինչև վերջին շունչը պաշտպանել հայրենիքը։

Մարգարիտա Սիմոնյան. թույլ մի տվեք ճշմարտությունը խոչընդոտի գեղեցիկ պատմությանը

Բաժանորդների հուզումնալից, երախտագիտությամբ լի, իսկ որոշ դեպքերում՝ մի քիչ երկյուղած մեկնաբանությունները երկար սպասեցմնել չեն տվել։

«Ամենագեղեցիկ տատիկը։ Ես նրա արձանը կտեղադրեի և հենց լուսանկարի պատկերի նման»,-գրել է siwerskaia2012-ը։

«Սարսափելի լուսանկար է, նման բան երբեք չպետք է լինի», - նշել է aleksandrovich.tatiana օգտատերը։

Շատերը նշել են, որ ոչ մեկի չէին ցանկանա այդպիսի ծերություն, որովհետև բոլորն արժանի են իրենց գլխավերևում խաղաղ երկինք ունենալու:

Արցախ եկող արվեստագետներին զգուշացնում են, որ կարող են հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»