Երիտասարդն ուզեցել է վերջին հրաժեշտը տալ տատին, հարազատները քիթը ջարդել են

Երևանյան սգո սրահներից մեկից 28–ամյա մի երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց` քթի կոտրվածքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում. սգո սրահներից մեկում հարազատները ծեծել են հանգուցյալ տատիկի հոգեհանգստյան արարողությանը մասնակցել ցանկացող երիտասարդին։

90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ. Ռոզա տատիկը գնացքով մեկնեց Բաթում

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝  Հասրաթյան փողոցում գտնվող սգո սրահի դիմացից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ, որի քիթը կոտրված է եղել։

Երիտասարդը ցանկացել է մտնել սգո սրահ, սակայն հանդիպել է ազգականների դիմադրությանը։ Քաշքշուկ ու ծեռկռտուք է սկսվել, որի ընթացքում էլ հարազատներից մեկը բռունցքի հարվածով կոտրել է երիտասարդի քիթը։

Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը

Ըստ լուրերի՝ երիտասարդի և տատի հարաբերությունները լարված են եղել, ինչի պատճառով էլ հարազատները թույլ չեն տվել, որ նա մտնի սգո սրահ ու մասնակցի հոգեհանգստին։

Այլ մանրամասները պարզվում են։

Խմբակային ծեծկռտուք Կոտայքում. գլխի վնասվածք է ստացել նաև 8 տարեկան երեխան