ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն արձակուրդ են գնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նրանց արձակուրդ տրամադրելու որոշումները։
Վանեցյանն արձակուրդում կլինի օգոստոսի 19-30-ը ներառյալ: Այդ ընթացքում նրան կփոխարինի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը:
Պապիկյանն արձակուրդում կլինի օգոստոսի 12-23-ը ներառյալ: Այդ ընթացքում նրան կփոխարինի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կհանգստանա օգոստոսի 19-30-ը ներառյալ: Նրան կփոխարինի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Իսկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ արձակուրդ է վերցրել օգոստոսի 12-23-ը ներառյալ: Նրան կփոխարինի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Փաշինյանը որոշումները ստորագրել է օգոստոսի 8-ին։