Քաղաքը կմաքրվի՞. ավագանին որոշեց աղբահանությանը 1 մլրդ 726 մլն դրամ հատկացնել

Աղբահանությանը տրամադրվող գումարները կավելանան մանկապարտեզների վերանորոգմանը տրամադրվող գումարների հաշվին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի 3 աղբաման լվացող մեքենա, 1000 մետաղական աղբարկղ և այլ տեխնիկա։ Նման որոշում կայացվեց այսօր` Երևանի ավագանու նիստի ժամանակ։

Աղբի հարցը քննարկում են առանց Հայկ Մարությանի. ինչո՞ւ քաղաքապետը չի եկել ավագանու նիստին

«Երևան քաղաքի 2019-ի բյուջեում առաջարկում եմ փոփոխություններ կատարել: Այսինքն` Երևանի աղբահանության և սանիտարական աշխատանքների ապահովման նպատակով բյուջեով նախատեսված գումարն ավելացնել 1 մլրդ 726 մլն դրամով»,–ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Այդ գումարով քաղաքապետարանը կգնի նաև 5 փոշեկուլ ավտոմեքենա, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, 22 հատ ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 հատ փոքր աղբահավաք մեքենա։

Աղբահանությամբ քաղաքապետարանը մտահոգ չէ. «Սանիթեքը» հայտարարություն է տարածել

Աղբահանության ու սանմաքրման աշխատանքներին տրամադրվող գումարի ավելացումն իրականացվելու է մի շարք ծառայությունների նվազեցման հաշվին, մասնավորապես՝ նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման համար նախատեսված գումարը՝ 91 մլն դրամով կկրճատվի:

Նախագիծը ընդունվեց 41 կողմ ձայնով։