Ով ուզում էր Սևան գնալ՝ թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան

«Աշխարհը ցուրդ է ու խափուսիգ է» երգի ազդեցությունն արդեն անցել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 oգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր Facebook-յան էջում նոր գրառում է արել:

«Վաղվանից օդի ջերմաստիճանը բարձրանում է 2-3 աստիճանով, ով ուզում էր Սևան գնալ՝ թող պատրաստվի»,-գրել է Սուրենյանը՝ գրառմանը կից սմայլիկներով ցույց տալով, որ եղանակն արևային ու ջերմ է լինելու:

Հիշեցնենք, որ Սուրենյանի նախորդ գրառումը բազմաթիվ հումորային մեկնաբանությունների առիթ էր դարձել:

«Այնքան երգեցիք «աշխարհը ցուրդ է ու խափուսիգ է», լեռնային մարզերում վաղաժամ աշուն եկավ»,-գրել էր նա:

Հավելենք, որ ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա օրերին Հայաստանում դարձյալ +40 աստիճան կգրանցվի. մանրամասները` Սուրենյանից