Ժուռնալիստների միության նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել

Աստղիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը թույլ չի տա Խդոյի Գրիշին «գցել» իրեն

«Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, այն է` իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը, կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»,–ասացին կոմիտեի մամուլի ծառայությունից։

Սեյրանյան․«Ժուռնալիստների միությունը վճարում է, վարձակալները հաճույք են ստանում»

Աստղիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։