Գագիկ Ծառուկյանի ընկերության դեմ սնանկության վարույթ է ներկայացվել. հայտնի են պատճառները

Վարույթ ներկայացրած ընկերության փաստաբանը մեկնաբանել է իրենց նախաձեռնած գործընթացի պատճառները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Երևանի «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ի դեմ սնանկության վարույթ է ներկայացվել: Նշենք, որ ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Հայտնի է` որտեղ և երբ կկայանա Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը

Դիմում ներկայացրած «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի փաստաբանը Հարություն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց լուրը։ «Սնանկության դիմումն ընդունվել է վարույթ, արդեն իսկ նշանակված է սնանկության ժամանակավոր կառավարիչ։ Խոսք մոտավորապես 120 000 000 ՀՀ դրամի մասին է»,–ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ տևական ժամանակ իր վստահորդ ընկերությունը բեռնափոխադրման ծառայություններ է մատուցել «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ին և իրենց միջև միշտ եղել է փոխըմբռնման և գործընկերային լավ հարաբերություններ։ Հերթական անգամ բեռնափոխադրման ծառայություններ մատուցելուց հետո «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ն հրաժարվել է գումարը վճարել։

Թոփ եռյակ. ԱԺ–ի ո՞ր պատգամավորներն են ամենաշատը բացակայել. «Ժողովուրդ»

 

Քանի որ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն բեռնափոխադրումների գործընթացին ներգրավել էր նաև այլ ընկերություններին պատկանող մեքենաներ, ինքնըստինքյան, «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն իր հերթին չի կարողանում վճարել նրանց և բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների։