«Ձիու քայլքով առաջ». Բերդիմուհամեդովը թոռան երգի ներքո նախարարների հետ շրջել է ծովի ափով

Կասպից ծովի թուրքմենական ափով զբոսնելով Թուրքմենստանի մշակույթի գործիչներն աշխատում են երկրի նախագահի թոռան Քերիմ Բերդիմուհամեդովի գրած երաժշտության վրա երգ ստեղծելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հեծանիվով շրջել է Կասպից ծովի ափով։

Երկրի նախագահը նախարարների կաբինետի անդամների հետ հեծանիվով շրջել է թոռան նոր երգի ներքո, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կառավարության «Չեզոք Թուրքմենստան» ռուսալեզու թերթին։

Թուրքմենստանի նախագահի մահվան մասին հայտնած քաղաքագետը ներողություն է խնդրել

Մշակույթի գծով փոխվարչապետ Բահարգուլ Աբդիևը հայտնել է, որ Կասպից ծովի թուրքմենական ափով զբոսնելիս, Թուրքմենստանի մշակույթի գործիչներն աշխատում են երկրի նախագահի թոռան Քերիմ Բերդիմուհամեդովի գրած երաժշտության վրա երգ ստեղծելու ուղղությամբ։

Թերթի հաղորդագրության մեջ նշվում է, հեծանվային զբոսանքի ժամանակ, որին մասնակցում էին Թուրքմենստանի կառավարության անդամները, Բերդիմուհամեդովը հեծանիվի վրա տեղադրված սարքի միջոցով միացրել է թոռան` Քերիմի «Ýaşa dineTürkmenistan! Bedew bady bilen ediňe öňe!» («Կեցցե Թուրքմենստանը։ Միայն ձիու քայլքով առաջ») նոր երաժշտական ստեղծագործությունը։ Պետության ղեկավարը նշել է «հիասքանչ երաժշտության դերը, որը բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու, նրա հուզական վիճակի վրա, ուժեղացնում առողջարար պրոցեդուրաների արդյունքը»։

Սա տեսնել է պետք. Թուրքմենստանի նախագահը թոռան հետ երգել է սիրելի ձիու մասին. տեսանյութ

«Նախկինում ևս մի քանի նման գործեր ստեղծած Քերիմ Բերդիմուհամեդովի նոր երաժշտական գործը, ունկնդիրների սրտերում բարի արձագանք է գտնում», – ընդգծում է «Չեզոք Թուրքմենստանը»։