Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել

ՀՀ նախագահը հրամանագրերը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու նոր նշանակում է արել։ Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում։

Վանեցյանը, Պապիկյանն ու մարզպետներից 2-ը մեկնում են արձակուրդ

Նրա ստորագրած հրամանագրերից մեկի համաձայն` Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան):

Մյուս հրամանագիրն էլ վերաբերում է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին։ Նա համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա):

Նշենք, որ ՀՀ նախագահը հրամանագրերը ստորագրել է ` հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։