Սևանի ռեստորաններից մեկում փորձել են կեղծ 500 եվրո իրացնել

Կեղծ թղթադրամ իրացնելու դեպքի առնչությամբ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել անձինք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Ոստիկանները բացահայտել են Սևանի թերակղզում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ իրացնելու դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանի հանդեպ քրեական գործ է հարուցվել` կեղծ փողեր իրացնելու փորձի մեղադրանքով

«Կեղծ թղթադրամ իրացնելու դեպքի առնչությամբ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել անձինք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել։ Բերման ենթարկվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել են ծխախոտի տուփերով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես և ատրճանակ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հարուցված քրգործով մեկ անձ կալանավորվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։