Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն է ներդրվել

Հայաստայան երեք քոլեջներում ներդրվել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն է ներդրվել։ Այս մասին հայտնում է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Տիրանին Չինաստանում միանգամից 3-րդ կուրս են տեղափոխել. նա Փաշինյանի օգնության կարիքն ունի

«Նախարարության և «ԿՆԱՈՒՖ Հայաստան» կազմակերպության համագործակցության արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում  ներդրվել է «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը (որակավորումը` «Կարկասային-երեսպատման կոնստրուկցիաների /ԿԵԿ/ մոնտաժող)»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախարարության,  ՄԱԿ-ի բազմակողմանի հիմնադրամին (ՅՈՒՆԻԴՈ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրի արդյունքում տարածաշրջանային երեք ՄԿՈՒ հաստատություններում`  Երևանի թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում ներդրվել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը:

Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են

ԿԳՄՍ նախարարության և «Մասիս Տոբակո» ընկերության համագործակցության արդյունքում Մասիսի գյուղատնտեսական քոլեջում ներդրվել է «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը:

Սարգսյան․ «Մինչև 30 տարեկան միջնակարգն ավարտած մայրերը գործատուի մոտ ուսուցում կստանան»

Հաստատությունները հագեցած են ժամանակակից նյութատեխնիկական բազայով և մասնագիտությունների ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով: