Երևանում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

Ազգային ժողովի նախկին նախագահի արձանի համար ավելի քան 3 մլն գումար է հատկացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի մարզահամերգային համալիրի տարածքում։ Կառավարությունն այսօր որոշեց արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով Երևան համայնքին տրամադրել 3 մլն 281 հազար դրամ:

Արձան կոտրելու արվեստը կամ ժապավենով փաթաթված վանդալիզմը Երևանում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հարցը քննարկվել է Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, որոնք արձանը մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրելու ցանկություն ու համաձայնություն են հայտնել:

Նախնական հաշվարկների համաձայն` մեկ տարում Կարեն Դեմիրճյանի՝ 3.6-4մ բարձրությամբ բրոնզաձույլ արձանի և 1.40-1.6 մետր բարձրությամբ պատվանդանի պատրաստման համար անհրաժեշտ է 54.237.500 դրամ:

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ժամկետներում արձանը տեղադրված կլինի։ Նախարարը պատասխանեց, որ կաշխատեն սեղմ ժամկետում անել արձանի բացման արարողությունը։

Դեմիրճյանը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, Ազգային ժողովի նախագահ։