ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Նովոռոսիյսկի մոտ բախվել ու ձորն են գլորվել ուղևորներով ավտոբուսն ու մարդատար մեքենան: Կա 3 զոհ, 44 տուժած: Բոլոր ողջ մնացածները հիվանդանոցում են։ Նրանցից 13-ին շտապ վիրահատել են, սակայն 5-ը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ի երեկոյան՝ Նովոռոսիյսկ – Կերչի նեղուց ավտոմայրուղու վրա: Դեմառդեմ բախվել են Volkswagen Touareg–ն ու Hyundai ավտոբուսը և գլորվել երեսուն մետրանոց ձորը։
Ավտոբուսը պատկանում է Անապայում գործող «Էլլադա» հանգստի տանը, որը հարկային ծառայության բուժական պրոֆիլակտիկ հաստատություն է։
Երկու մեքենայում 48 մարդ է եղել։ Մահացել են մարդատարի ուղևորներից 3-ը, որոնցից 2-ը երեխաներ են։
Ողբերգական վթար ՌԴ–ում. կրկին հայեր են մահացել, զոհերի թվում 4 և 6 տարեկան երեխաներ կան