Լիլի Մորտոն էրոտիկ լուսանկարով դիմել է իր քննադատներին

Սկանդալային մոդելը կիսամերկ լուսանկար է հրապարակել Իտալիայից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն Instagram-ի  իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել ու դիմել իրեն քննադատողներին:

Լուսանկարին կից Մորտոն գրառել է Մարգարեթ Թետչերի հայտնի խոսքերից մեկը.

«Եթե ինձ քննադատողները տեսնեին՝ ինչպես եմ քայլում Թեմզայի ալիքների վրայով, կասեին, որ քայլում եմ ալիքների վրայով միայն այն պատճառով, որ լողալ չգիտեմ»,-գրել է նա։

Նա  չի վախենում քննադատություններից ու բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝  գրեթե ամեն օր կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով իր կազմվածքը:

Լիլի Մորտոն դուրս է եկել «Women’s Club»–ից. կգնա՞ նա «Հումորի Լիգա»

Հիշեցնենք, որ էրոտիկ լուսանկարներով հայտնի մոդելը որոշել է այլևս չթաքցնել իր տղամարդուն: Նա օրեր առաջ իր ընտրյալի հետ լուսանկար էր հրապարակել այն անվանելով «Տարվա լուսանկար»։

Անժելա Սարաֆյանը Լիլի Քոլինզի «արտակարգ» ընկերուհին է. դերասանուհիների հուզիչ լուսանկարը