ԵՐԵՎԱՆ, 8 oգոստոսi — Sputnik. Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը YouTube–ի իր ալիքում ջերմ տեսանյութ է հրապարակել Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ հանդիպումից։
Սարիկ LIVE հաղորդման թողարկումը շատ հագեցած ու հետաքրքիր է ստացվել։ Երկու հայ շրջել են մոսկովյան փողոցներով, խանութ են գնացել գնումների, իսկ հետո տուն են գնացել հայկական ավանդական խորոված պատրաստելու։ Թոխատյանն իր վրա է վերցրել միս ընտրելու պատասխանավտությունը, իսկ Անդրեասյանն օգնել է նրան այդ հարցում։
Անդրեասյանի հարցին` ինպես է դերասանը հասկանում, որ միսը պատրաստ է, Թոխատյանը պատասխանել է՝ «սիրտս է վկայում», հետո հավելել, որ պարզապես պետք է մի փոքր կտոր կտրել ու փորձել։
Խորոված անելու ընթացքում Թոխատյան ու Անդրեասյանը խոսել են պատերազմի, մութ ու ցուրտ 90–ականների, հայ երիտասարդների ու կինոյի մասին։ Թեև Թոխատյանը Մոսկվայում է ապրում, նա ակտիվ մասնակցում է իր հարազատ Երևանի կյանքին։
«Ինչպես ես դարձա ռուս». Հրանտ Թոխատյանը`վրացի ռեժիսորների, չինական նախագծի ու հայերի մասին
Երբ խորովածն արդեն պատրաստ էր, բոլոր թեմաներն էլ քննարկել-վերջացրել էին, արտիստները կենացներ են ասել։
Անդրեասյանը Թոխատյանին բազում հաճոյախոսություններ է արել՝ նշելով, որ միլիոնավոր հայ երեխաներ նրա ֆիլմերով են մեծացել։