«Վուլվերհեմփթոնը» հուշել է երկրպագուներին՝ ինչ ուտել Երևանում

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» խաղին ակնկալվում է, որ անգլիական թիմի հարյուրավոր երկրպագուներ կայցելեն Երևան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. «Գայլերի» պաշտոնական կայքն ուղեցույց է հրապարակել՝ հուշելով երկրպագուներին՝ ինչպես հասնել մարզադաշտ և ինչ ուտել Երևանում:

Բրավո, «Փյունիկ». հայկական ակումբն անցավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ

«Ավանդական ուտեստներ Հայաստանում» բաժնում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է հայկական մի քանի ուտեստ, որոնք և խորհուրդ է տվել ճաշակել մարզիկներին։ Ստորև անգլիացիների մեկնաբանությամբ ներկայացնում ենք հայկական այն ուտեստները, որոնք առանձնացրել են անգլիացիները.

Բաստուրմա -բարակ կտրտրած, համեմված տավարի միս, որը լայն տարածում ունի Հայաստանում:

Խորոված-խորոված միս՝ փայտից պատրաստված կրակի վրա տապակած:

Խաշլամա-դանդաղ եփված գառան կամ տավարի միս՝ բանջարեղենով:

Այս բաղադրատոմսերը պետք է իմանա յուրաքանչյուրը. թոփ 5 ամառային հայկական ճաշատեսակներ

Լավաշ-հայկական ավանդական հաց:

Դոլմա-խաղողի տերևով փաթաթած համեմված մսի ու բրնձի շաղախով:

Գաթա-հայկական քաղցր հաց, որը մատուցվում է որպես աղանդեր՝ թեյի կամ սուրճի հետ:

Սուջուխ-(հայկական սնիկերս) թելի վրա անցկացրած ընկույզ՝ թաթախած մրգային օշարակի մեջ և չորացրած:

Ակումբի կայքն անվտանգ ուղևորություն ու լավ ժամանակ է մաղթել երկրպագուներին:

Նշվում է, որ «Փյունիկը» 1000 տոմս է հատկացրել հյուրընկալվող թիմի երկրպագուներին, ևս 7-ը` սահմանափակ կարողություններ ունեցող երկրպագուների համար:

Այս ուտեստները հիացնում են բոլորին. գառան մսից պատրաստվող 6 լավագույն կերակրատեսակ

Հիշեցնենք` ԵԼ որակավորման 3-րդ փուլի՝ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» խաղը կկայանա այսօր` օգոստոսի 8-ին, ժամը` 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

«Վուլվերհեմփթոնը» հուշել է երկրպագուներին՝ ինչ ուտել Երևանում