Պայթյուն Արխանգելսկի մարզի զորամասերից մեկում. կան զոհեր և վիրավորներ

Վիրավորների վիճակի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել։ 2 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պայթյուն Քաբուլում. 15 մարդ մահացել է, 145-ը` վիրավորվել

Աղբյուրի հաղորդմամբ` պատահարը տեղի է ունեցել Սևերոդվինսկից 30 կմ հեռավորության վրա։

«Վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արխանգելսկի մարզի հիվանդանոցներ»,- հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Վիրավորների վիճակի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։ Թե որն է եղել պայթյունի պատճառը նույնպես հայտնի չէ։