Մրգաշենի նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Sputnik

Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է 12 միլիոն 600.000 դրամ յուրացնելու մեջ։ Այդ մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Բռնվել է, բայց գող չէ. ոստիկանությունը չի կարողանում «ջեբկիրների» դեմն առնել

Իր պաշտոնավարման տարիներին` չարաշահելով պաշտոնեական դիրքը նա Մրգաշենի համայնքապետարանում հրամանագրել է տարբեր անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվանբ դուրս են գրվել աշխատավարձեր:

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: