Ղրղըզստանի նախկին նախագահի նստավայրի գրոհի ժամանակ հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի Քոյ-Թաշ գյուղում գտնվող տան տարածքում հրդեհ է բռնկվել, կրակոցներ են լսվում։
Sputnik

Հայտնում են, որ կրակը Աթամբաևի տան մոտակայքում է` նստավայրի մյուս կողմում, նրա կողմնակիցների շտաբի մոտ։

Հատուկջոկատայինների կողմից այսօր Աթամբաևի նստավայրի գրոհի ընթացքում 15 մարդ է տուժել, բոլորը հիվանդանոց են տեղափոխվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության առողջապահության նախարարի մամուլի ծառայությանը։

Հատուկջոկատայինները ներխուժել են Ղրղըզստանի նախկին նախագահի տուն. կան վիրավորներ.տեսանյութ

Ժամը 23.25-ի (երևանյան ժամանակով 21.25) տվյալներով` 15 տուժածն էլ դեռ հիվանդանոցում են, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն, այդ թվում` հրազենային։

Նշենք, որ հունիսի 13-ին Ղրղըզստանի խորհրդարանը ստեղծեց հատուկ հանձնաժողով, որի աշխատանքների հիման վրա հայտարարվեց, որ Աթամբաևը կարող է ներգրավված լինել վեց հանցագործությունների մեջ: Հունիսի 20-ին այս եզրակացությունն ուղարկվեց Գլխավոր դատախազին: Հունիսի 25-ին գլխավոր դատախազն ասաց, որ վեց փաստերից հինգը հիմք են տվել քրեական գործ հարուցելու համար:

Հիշեցնենք, որ այսօր Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի Քոյ-Թաշ գյուղում գտնվող տանը հատուկջոկատայիները օպերացիա են սկսել: