Վալենտին Գաֆտին հիվանդանոց են տեղափոխել ուղեղի կաթվածով

83-ամյա արտիստի առողջական վիճակը մտահոգել է բժիշկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Հայտնի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտը հիվանդանոց է տեղափոխել ուղեղի կաթվածով։ Ըստ РЕН ТВ–ի` նրան Մոսկվայի հիվանդանոցներից մեկն են տեղափոխել մոտ մեկ շաբաթ առաջ, բայց այդ մասին տեղեկությունը հիմա է հայտնվել մամուլում։

«Ֆրունզն այդպես էլ չապտակեց». հայտնի դերասանուհու խոստովանությունը

Նշվում է, որ 83-ամյա արտիստի առողջական վիճակը մտահոգել է բժիշկներին, և նրան վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել։ Սակայն այժմ դերասանի վիճակը կայունացել է, նրան տեղափոխել են նյարդաբանական բաժանմունք։

Հիշեցնենք, որ Վալենտին Գաֆտը թատրոնի և կինոյի դերասան է, թատերական ռեժիսոր, բանաստեղծ և գրող։ Նրա ամենավառ դերերից են Էլդար Ռյազանովի «Ավետյաց երկինք», «Գարաժ», «Խեղճ հուսարի մասին մի խոսք ասեք...» ֆիլմերում մարմնավորած կերպարները։ 1984 թվականին Վալենտին Գաֆտին ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել։

Ամենաթանկարժեք դերասաններից մեկը դարձել է չինական ընկերության դեմքը