Շրջակա միջավայրի նախարարի ընտանիքը համալրվել է

Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դստեր ծննդյան վկայականի լուսանկարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դուստր է ունեցել: Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով փոքրիկի ծննդյան վկայականի լուսանկարն ու կից գրելով՝ «Բարի գալուստ Մանե»:

Սա նախարարի 3-րդ երեխան է: Նա ունի 2 որդի ևս:

Ծննդյան վկայականի տվյալներից դատելով՝ Էրիկ Գրիգորյանի դուստրը 2 օրական է: Նա ծնվել է օգոստոսի 2-ին:

Ինքը՝ նախարարը, 40 տարեկան է: Նա ծնվել է 1979 թվականին Կապան քաղաքում:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնն Էրիկ  Գրիգորյանը ստանձնել է 2019թ. հունիսի 1-ից:

Ի՞նչ է Սևանում հասկացել փոքրիկ Արփին. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել