Ռոբերտ Քոչարյանի գործի մասին դիմումը ՄԻԵԴ–ը կքննարկի առաջնահերթության կարգով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ ստացել է ՍԴ–ի դիմումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանին տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված դիմումն առաջնահերթության կարգով կքննարկվի։ Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանը։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաև տեղեկացրել դիմումի՝ առաջնահերթության կարգով քննարկման ենթակա լինելու մասին»,– նշված է ՍԴ–ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Հնարավոր է` նաև ՄԱԿ դիմեն. Քոչարյանի պաշտպանները հայտնեցին հետագա քայլերի մասին

Հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

ՍԴ–ն, սակայն, իր հերթին որոշում էր կայացրել գործի քննությունը կասեցնել ու ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով` խորհրդատվական կարծիքներ ստանալու։

Ռոբերտ Քոչարյանի գործում պատային վիճակ է. պաշտպանները վստահեցնում են` որևէ զարգացում չկա