ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանը նշանակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն:
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Մարկ Գրիգորյանը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։
Հարցին, թե ինչ ճակատագիր կունենա թանգարանը, նորանշանակ տնօրենն ասաց, որ Թամանյանն, անպայման, պետք է ունենա տուն–թանգարան, որովհետև նա Հայաստանի 20–րդ դարի պատմությունը կերտած անձանցից մեկն է եղել։
«Ես առաջ էլ էի պայքարում այս խնդիրը լուծելու համար, հիմա ավելի շատ բան կանեմ այն կյանքի կոչելու համար»,–մեզ հետ զրուցում ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի ճարտարապետի թոռը` Թամանյանը, դիմել էր ՀՀ կառավարությանը ՝ պապի թանգարան-ինստիտուտը վերաբացելու համար:
Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է 2002-ին `ՀՀ կառավարության որոշմամբ: 2016-ի մարտի 31-ին այն կցվել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ:
Մարգարյան հիվանդանոցը կառավարության ժամանակավոր կացարանը պիտի լիներ. ծննդատան պատմությունը
Նշենք նաև, որ Մարկ Գրիգորյանը նախկինում զբաղեցնում էր Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը հուլիսին դադարեցրեց իր լիազորությունները: