ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 6-ին, ժամը 22:51-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս.Հ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ավազակային հարձակում Վերին Պտղնի գյուղում. թիրախը միայնակ ապրող մի կին է եղել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Սարսափելի դեպք Հայաստանում. ավտոմեքենայի սրահում մոխրացած դի է հայտնաբերվել