ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «5 միլիոն բնակչության համար 1.5 մլն աշխատատեղը մեծ ձեռքբերում չէ»

Ваагн Хачатрян на пресс-конференции – Первоочередные задачи нынешних властей Еревана. Год спустя (22 июля 2019). Еревaн
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ մինչև 2050 թվականը 5 միլիոն բնակչություն և 1.5 միլիոն աշխատատեղ ունենալը ոչ թե ձեռքբերում է, այլ նորմալ երևույթ։
Sputnik
Խաչատրյան. «5 միլիոն բնակչության համար 1.5 մլն աշխատատեղը մեծ ձեռքբերում չէ»
Խաչատրյան. «5 միլիոն բնակչության համար 1.5 մլն աշխատատեղը մեծ ձեռքբերում չէ»

Ճիշտ քաղաքականության դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը հնարավոր է իրագործել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт
Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի

«Մինչև 2050 թվականը 5 միլիոն բնակչության համար 1.5 մլն աշխատատեղ ունենալը նորմալ երևույթ է։ Դա ռազմավարություն է, որին պետք է ձգտել և հասնել։ Այն տարբերվում է կառավարության հրապարակած կարճաժամկետ ծրագրերից, որոնք պարտադիր են»,- նշեց նա։

Ըստ նրա` այդ թվերը տնտեսագիտորեն հիմնավորված չեն. դրանց իրատեսական լինելու մոտեցումն էլ միանշանակ չի կարող ընդունվել։

«Ինձ համար ավելի կարևոր է այն փիլիսոփայությունը, որով կառաջնորդվի նոր կառավարությունը։ Ներկայացված թվերն արդեն իսկ պատասխանատվություն են ենթադրում և քննադատության առիթ են դարձել, մանավանդ, որ վարչապետը նշել է` ծրագիրը դեռևս քննարկման կարիք ունի»,–ասաց Խաչատրյանը։

Փաշինյանը մի քիչ ճոխացրել է Սերժ Սարգսյանի խոստումները. Բադալյանը` վարչապետի ելույթի մասին

Տնտեսագետի խոսքով` ցանկացած ռազմավարական ծրագիր ունի մեկ խնդիր` արդյո՞ք այն կդառնա հաջորդ կառավարության ծրագիրը և որքանո՞վ կապահովվի այդ հաջորդականությունը։