Երևանում ոստիկանները կանխել են 26 տարեկան երիտասարդի ինքնասպանության փորձը

Տեղեկություններ կան, որ երիտասարդը որոշել էր Կիևյան կամրջից նետվել սոցիալական խնդիրների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանում կանխվել է ինքնասպանության հերթական դեպքը: Sputnik Արմենիայի տեղեկություններով` այս անգամ ծայրահեղ քայլի էր պատրաստվել դիմել 26-ամյա մի երիտասարդ, որը Երևանի բնակիչ է:

Ավազակային հարձակում Վերին Պտղնի գյուղում. թիրախը միայնակ ապրող մի կին է եղել

Կիևյան կամրջի երկաթե ճաղավանդակների մյուս կողմ անցած և Հրազդանի կիրճ նետվել պատրաստվող տղային տեսել են կամրջի վրա ծառայող ոստիկանները, որոնք վազքով մոտեցել են նրան ու սկսել բացատրական զրույց վարել:

Մոտ կես ժամ զրուցելով՝ ոստիկանները մոտեցել են նրան ու անցկացրել անվտանգ գոտի:

Սարսափելի դեպք Հայաստանում. ավտոմեքենայի սրահում մոխրացած դի է հայտնաբերվել

Ըստ որոշ տեղեկությունների՝ երիտասարդը մտադրվել էր կյանքին վերջ տալ սոցիալական խնդիրների պատճառով: Այս է իրական պատճառը, թե այլ պատճառներ էլ կան, պարզում են իրավապահները:

Կոտայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է