ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը մայրացել է. ծնվել է նրա դուստրը: Այս մասին երգչուհին հայտնել է Insragram-ի իր էջում:
Նա ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել` ամուսնու հետ և ուրախացրել իր երկրպագուներին:
«Բարի գալուստ աշխարհ, մեր հրաշք Միլա»,-լուսանկարին կից գրել է Սիլվան։
Փաստորեն, թոռանը կարելի է երեխայից շատ սիրել․ ծնվել է Արթուր Գրիգորյանի 2-րդ թոռնիկը
Հիշեցնենք, որ երգչուհու հղիության մասին հայտնի էր դարձել հունվարին։ Սիլվա Հակոբյանը հղիության ողջ ընթացքում շարունակում էր երկրպագուների հետ կապ պահել ջերմ լուսանկարների միջոցով։
Սիրուշոյի Summer Love–ը. երգչուհին հայտնել է` երբ կլինի նոր երգի պրեմիերան