Եղեգնաձորում լույսը խաղաղ չի բացվել. սրճարաններից մեկի մոտ հարցեր են պարզել կրակոցներով

Կրակոցները հնչել են քաղաքի սրճարաններից մեկի դիմաց, որտեղ պարկուճներ են թափված եղել, նախնական տվյալներով՝ ինքնաձիգի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Այսօր լույսը դեռ չբացված՝ կրակոցներ են հնչել Եղեգնաձոր քաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ձայներից արթնացած քաղաքացիներն անմիջապես ահազանգել են ոստիկանություն։

Նախկին պատգամավորի որդու հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Ըստ Եղեգնաձորում շրջանառվող որոշ լուրերի՝ կրակոցներն արձակվել են ավտոմեքենայի սրահից։

Ոստիկանները հետապնդել են մեքենան և վարորդին բերման ենթարկել ոստիկանության տարածքային բաժին։

Պարզվել է, որ կրակոցները հնչել են քաղաքի սրճարաններից մեկի դիմաց, որտեղ պարկուճներ են թափված եղել, նախնական տվյալներով՝ ինքնաձիգի։

Այժմ իրավապահները պարզում են, թե սրճարանի դիմաց ինչ է տեղի ունեցել,  որ հանգուցալուծվել է կրակոցներով։

Մտել է սրճարան և ինքնաձիգից կրակ բացել. արյունալի հաշվեհարդար Բաքվում