ՌԴ թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի երկրորդ փուլում

«Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցող վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 5-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը, որտեղ հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը։

Հայաստանյան լեռները ոգեշնչել են «Խաղաղության մարտիկի» մրցումների մասնակիցներին
Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցող վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Խաղաղության մարտիկ» մրցումներն  անց են կացվում 2009թ.–ից` Համաբանակային միջազգային 5-րդ խաղերի շրջանակներում։ Հայաստանում դրանք անցկացվում են երկրորդ անգամ։