«Ո՞ւր ես գնում, մի՛ արա». ինչպես է ուսանող Գևորգյանը կնոջը փրկել այրվող շենքից

Հովսեփ Գևորգյանն առանց մտածելու մտել է այրվող տուն և դուրս բերել հաշմանդամ կնոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Ռոստովի մարզի Ճանապարհային տեխնիկումի ուսանող Հովսեփ Գևորգյանը այրվող տնից փրկել է Կամենսկ Շախտինսկի քաղաքի բնակչուհուն։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ–ի` Ռոստովի գծով գլխավոր մարզային վարչությունը։

Մագադանում հրդեհից հետո փրկարարները վերակենդանացնում են կատվի ձագերին. տեսանյութ

Գերատեսչությունը հայտնում է, որ Հովսեփ Գևորգյանը մոտակայքում է եղել, երբ տեսել է կրակն ու վազել այրվող շենքի ուղղությամբ։

«Ո՞ւր ես գնում, մի՛ արա». ինչպես է ուսանող Գևորգյանը կնոջը փրկել այրվող շենքից

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տվյալների համաձայն` նա ընկերոջ հետ տուն գնալիս է եղել, երբ բղավոցներ է լսել։ Ընկերը վազել է, որ տեսնի` ինչ տուն է այրվում, իսկ Հովսեփը հենց տան կողմ է վազել։ Հավաքվածները փորձել են կանգնեցնել երիտասարդին, բղավել են` ո՞ւր ես գնում, մի՛ արա, բայց Հովսեփն ասել է, որ այնտեղ կարող է մարդ մնացած լինի։ Տղան չի սխալվել, քանի որ դռան մոտ կին է նստած եղել, որը չի կարողացել դուրս գալ։ Հետո պարզվել է, որ նա հաշմանդամ է։

«Ես գրկեցի նրան։ Հետո ծանոթս եկավ, ասացի` սայլակը վերցրու։ Ու մենք կարողացանք տանտիրուհուն իր սայլակով այնքան հեռու տանել, որ այլևս վտանգ չկար։ Ինչ–որ մեկն այդ պահին արդեն հրշեջներին էր զանգում։ Նրանք արագ եկան ու մարեցին կրակը»,– ասել է նա։

Տունն ամբողջությամբ այրվել է. Վոլգոգրադում հայը հրաշքով փրկել է կնոջն ու 5 երեխաներին

Հովսեփը խոստովանել է, որ չի մտածել վտանգի մասին, ու եթե պետք լինի, նորից այրվող տուն կմտնի։ Ուսանողն իրեն հերոս չի համարում, նա վստահ է, որ մարդկային սովորական քայլ է արել։

Դեպքի վայր ժամանակ հրշեջները նրան շնորհակալություն են հայտնել անձնվիրության համար։

Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց