Կոտայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 5-ին, ժամը 02:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դանակահարություն աղջկա համար. երկու եղբայր են տեղափոխվել հիվանդանոց

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ղ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. Վ.Ղ.-ն տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

Նրանք ավտոմեքենայից դուրս են բերել Վ.Ղ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: