Ինչպես են հայ տանկիստները հաղթահարում դժվարություններն ու ծածանում եռագույնը. տեսանյութ

ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Տանկային բիաթլոնին»։
Sputnik

Դեղին տանկով հանդես եկող հայկական անձնակազմը հաղթահարել է բոլոր արգելագոտիները, խոցել թիրախներից երեքը և հատել մրցագոտին 29.43 րոպեում:

«Տանկային բիաթլոն-2019». ինչպես համատեղել անհամատեղելին` տանկեր, հրաձգություն և դուդուկ

ՀՀ զինված ուժերը ներկայացնող տանկային առաջին անձնակազմի գործողություններին հետևել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը և ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մեկնարկն ազդարարվել է օգոստոսի 3-ին:

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին մասնակցում են 36 պետությունների ավելի քան 5000 զինծառայող: Մրցույթներն անցկացվում են 10 պետություններում: Հայաստանի Հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-ից 15-ը կանցկացվի «Խաղաղության մարտիկ» մրցույթը:

ՀՀ ԶՈւ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոնին»