Հարկային արտոնություններ, նոր աշխատատեղեր, ներդրումներ. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

Վարչապետի տվյալների համաձայն` ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի-Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում նոր ցուցանիշներ է հրապարակել`  ընկերություններին հարկային արտոնություններ տալու, նոր աշխատատեղերի և ներդրումների մասին։

Ինչի՞ մասին է նախկինների օրոք կազմված գաղտնի փաստաթուղթը. Փաշինյանը փակագծեր է բացում

Ըստ վարչապետի տվյալների` հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։

«Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։

Ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից»,–գրել է ՀՀ վարչապետը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով` Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները 2019թ.–ի առաջին եռամսյակում նվազել են 37 մլրդ 043.5 մլն դրամով:

Եթե 2018թ.–ի առաջին եռամսյակում դրանք կազմել են 40 մլրդ 756.6 մլն դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում 3 մլրդ 713.1 մլն դրամով նվազել են: