Վաղարշակ Գևորգյանի խոսքով` դատարանը հասկացավ, որ նրա նկատմամբ հապճեպ որոշում է կայացվել։
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող Մարտի 1-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն օգոստոսի 4-ին ազատ է արձակվել Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։
Ըստ Գևորգյանի` նկատի ունենալով, որ Գեղամ Պետրոսյանին կալանքից ազատելուց հետո վարույթն իրականացնող մարմինը չի հայտնաբերել էական նոր հանգամանքներ, ուստի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չկար։
«Մեղադրանքը հիմնված է, այսպես կոչված, ոմնի ոչ ճիշտ հայտնած տեղեկությունների վրա, և առանց ստուգելու, թե որքանով են դրանք իրականությանը համապատասխանում, Գեղամ Պետրոսյանին հապճեպ մեղադրեցին և ձերբակալեցին»,– ասաց փաստաբանը։
Գևորգյանը նշեց, որ ինքը երբեք իշխանությունների քայլերին գնահատական չի տալիս, քանի որ դրանք միշտ սուբյեկտիվ են լինում։
Նրա խոսքով` Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը քաղաքականությունից դուրս է, և նա լռում է, ինչը ճիշտ է, քանի որ մեկ անգամ պետք է խոսի, իսկ դրա ժամանակը կգա, երբ իրենց ձեռքին կլինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը։
«Քիչ մնաց». դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը բավարարվել է