ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Այսօր առավոտյան Պետերբուրգում հարյուրավոր մարդիկ հանրահավաք են անցկացրել` ընդդեմ կանանց դեմ բռնության։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Խաչատուրյան քույրերին, որոնք մեղադրվում են հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։
Հանրահավաքի մասնակիցները արդարություն են պահանջել այն կանանց համար, որոնք բռնության են ենթարկվել։
«Ուզում ենք, որ կանայք օրենքով պաշտպանված լինեն, ու, որ մեր հասարակության մեջ ընդունված չլինի «Ծեծում է, ուրեն` սիրում է» արտահայտությունը», –ասել է հանրահավանքի մասնակիցներից Զոյան։
Նշենք, որ Խաչատուրյան քույրերի գործում նույնիսկ մեղադրական կողմն ընդունում է, որ աղջիկներին հայրն է սադրել դիմել ծայրահեղ գործողությունների։ Աղջիկներին` Քրիստինային, Անգելինային և Մարիային, նախնական համաձայնությամբ սպանություն իրագործելու մեղադրանք է առաջադրվել, որով նրանց 8-20 տարվա ազատազրկում է սպառնում։
Քրիստինան եկել է բղավոցների վրա. փաստաբանը` Խաչատուրյանների ավագ քրոջ վարքագծի մասին
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ հեգեբանական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։