Հալվող քաղաքը. ինչպես են երևանցիները դիմակայում +39 աստիճան շոգին

Sputnik

ՀՀ–ում ամառը շարունակում է իր դերում մնալ` շոգի սիրահարներին ապահովելով առավելագույնը, որքան հնարավոր է։

Օդորակիչային փսիխո՞զ. ի՞նչ է կատարվում Հայաստանի տեխնիկայի խանութներում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը խոստանում է, որ վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի, մինչդեռ այսօր Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +39 աստիճանի։

«Շոգը ո՞րն է, արևային բոլոլա է»,–կատակում են երևանցիները։ Պաղպաղակ, հովհար, անձրևանոց` մեծահասակները շոգից պաշտպանվելու այս տարբերակներն են ընտրում, իսկ երեխաների բախտը բերել է` նրանք փորձում են արհեստական լողավազաններում հովանալ։

Sputnik Արմենիայի թղթակիցը շրջել է Երևանի փողոցներով և պարզել, թե ինչպես են երևանցիները փորձում դիմակայել շոգին։

 

1 / 18
Բացօթյա սրճարանների հովացման համակարգից «շահում» են ոչ միայն սրճարանում նստածները։
2 / 18
Ժամը 12-17-ն ընկած ժամանակահատվածում արևի ուղիղ ճառագայթներից պետք է խուսափել:
3 / 18
Երևանի 2800–ամյակին նվիրված այգին այս եղանակին այցելելու լավագույն վայրերից մեկն է։
4 / 18
Արևի ճառագայթներից խուսափելու համար անհրաժեշտ է կրել հովանոց։
5 / 18
Շոգը տրամադրության հետ որևէ կապ չունի։
6 / 18
Ցերեկային ժամերին բացօթյա տարածքում ֆիզիկական աշխատանքից պետք է խուսափել, սակայն սա Երևանն է։
7 / 18
Արհեստական լողավազաններում լողալ չի կարելի. երեխաները նշում են, որ փորձում են ջուր կուլ չտալ։
8 / 18
Շոգերի ժամանակ լավագույն ընկերը։
9 / 18
«Արևդ ապրի», «Շենանա քո կառուցողը». ամռանը ցայտաղբյուրներն օրհնանքի պակաս չեն զգում։
10 / 18
Բացօթյա սրճարանների հովացման համակարգից «շահում» են ոչ միայն սրճարանում նստածները։
11 / 18
Երևանյան շոգն անտանելի է ոչ միայն մարդկանց համար։
12 / 18
Շոգ եղանակին անհրաժեշտ է շատ հեղուկ խմել:
13 / 18
Բացօթյա սրճարանների հովացման համակարգը:
14 / 18
Հեչ էլ շոգ չի։
15 / 18
Շոգերի ժամանակ լավագույն ընկերը։
16 / 18
«Արևդ ապրի», «Շենանա քո կառուցողը». ամռանը ցայտաղբյուրներն օրհնանքի պակաս չեն զգում։
17 / 18
Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...
18 / 18
Դիմանալու չի։