Կարճատև անձրևները զովություն կպարգևեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանները նաև օդի ջերմաստիճանի նվազում են կանխատեսում առաջիկա օրերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ զգուշացնում է` առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 3-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օդորակիչային փսիխո՞զ. ի՞նչ է կատարվում Հայաստանի տեխնիկայի խանութներում

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10, մյուս շրջաններում` 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +34–ի։