Շիրակի մարզում հովիվները կայծակնահարվել են. մեկը մահացել է

Կայծակից հարվածի տակ հայտնված համագյուղացիները հասակակիցներ են, յուրաքանչյուրը` 3 երեխայի հայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում երեկ դժբախտ պատահար է գրանցվել։ Գյուղի երկու բնակիչները կայծակնահար են եղել։ Նրանցից մեկը տեղում մահացել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Գուսանագյուղի համայնքապետ Վասակ Ղազարյանը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 17.00-ի սահմանում գյուղի հարակից տարածքում։

Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել

«Նախկինում այդտեղ քարհանք է եղել։ Քարհանքի տարածքում անասուններին են արածեցնելիս եղել։ Անձրև է սկսվել, մտել են լքված շինության մեջ, որ պատսպարվեն, հենց այդ պահին էլ կայծակը հարվածել է։ Երկու հոգի են եղել, հասակակիցներ, երկուսն էլ` 65 տարեկան, երկուսն էլ` 3 երեխատեր։ Մեկը տեղում մահացել է, մյուսի ոտքին է կայծակը խփել, ողջ է մնացել, կարողացել է սողալով հասնել գյուղ, որից հետո մարդիկ շտապօգնություն են կանչել»,– ասաց գյուղապետը։

Արտակարգ դեպք Սյունիքում. նռնակով զինված տղամարդը մտել է ոստիկանություն ու սպառնացել

Մահացած հովիվը, գյուղապետի խոսքով, 1954 թվականին ծնված Վանիկ Մելքոնյանն է, վիրավորը` նույն թվականին ծնված Գևորգ Սահակյանը։

Ողբերգական վրաերթ Արագածոտնում. տղամարդը տեղում մահացել է